Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2019, 256 - Ա

ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի մարտի 18-23-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին գործուղել Կորեայի Հանրապետություն՝ Եվրասիական երկրների մաքսային մարմինների ղեկավարների համար Առևտրի դյուրացման քաղաքականության 3-րդ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Շուշանիկ Ներսիսյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Կորեայի Հանրապետության մաքսային ծառայությունը:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շուշանիկ Ներսիսյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023