Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2019, 264 - Ա

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործընթացը համակարգելու նպատակով՝
1. Ստեղծել բարեփոխումների քննարկման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ՝
1) հանձնաժողովի աշխատանքների համակարգումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից, իսկ հանձնաժողովի քարտուղարության և գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության կողմից.
2) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, տվյալ նիստի օրակարգում ներառված հարցերից և ոլորտներից ելնելով, կարող է հանձնաժողովի նիստին, որպես հրավիրյալ, ներգրավել նաև մինչև երկու այլ պաշտոնատար անձանց և (կամ) փորձագետ.
3) հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.
4) անհրաժեշտության դեպքում եռամսյակը մեկ անգամ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ:
Հավելված

Արխիվ

2024

2023