Վարչապետի որոշումներ

21 Մարտի 2019, 285 - Ա

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության փորձագետներ Արմեն Սարգսյանին և Տաթևիկ Սուքիասյանին 2019 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 5-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Բոլոնիա)՝ Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության փորձագետներ Արմեն Սարգսյանի և Տաթևիկ Սուքիասյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Բոլոնիա)՝ գործուղման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի 1124. Գրքի և գրչության ծրագրի «11005. Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» միջոցառման գծով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սարգսյանի և Տաթևիկ Սուքիասյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023