Վարչապետի որոշումներ

25 Մարտի 2019, 293 - Ա

ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՍՈՉԻ) ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանին 2019 թվականի ապրիլի 22-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` Աշխատանքի պաշտպանության համառուսաստանյան շաբաթին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ուդումյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Աշխատանքի միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ուդումյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023