Վարչապետի որոշումներ

25 Մարտի 2019, 297 - Ա

ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանին 2019 թվականի ապրիլի 8-12-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն` երեխաների խնամքի ու պաշտպանության համակարգի բարեփոխումների բնագավառում Բուլղարիայի փորձն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվող այցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գեմաֆին Գասպարյանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գեմաֆին Գասպարյանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023