Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2019, 312 - Ա

ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին 2019 թվականի ապրիլի 8-10-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպական միության արևելյան գործընկերության չորրորդ պլատֆորմի «Շարժունակություն և մարդկանց միջև շփումներ» հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ուդումյանի և Արևիկ Անափիոսյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ուդումյանի և Արևիկ Անափիոսյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2019

2018