Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2019, 313 - Ա

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՌՆԻԿ ՄՈՄՋՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Մոմջյանին 2019 թվականի ապրիլի 24-26-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային արժեքների պաշտպանություն» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արտաշես Առաքելյանի և Գառնիկ Մոմջյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի և Գառնիկ Մոմջյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023