Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2019, 325 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի մարտի 31-ից ապրիլի 5-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ և Նյու Դելի)՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի և հնդկական ավիաընկերությունների ղեկավարների հետ հետագա համագործակցության խնդիրները քննարկելու, իսկ ապրիլի 6-ից 12-ը՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիայի կողմից կազմակերպվող՝ «Ավիացիայի առաջխաղացումը. միասին կառուցենք մեր ապագան» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի գլխավոր տնօրենների 7-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Ռևազյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ և Նյու Դելի) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, մուտքի արտոնագրի վճար, Մումբայից Նյու Դելի ավիատոմս) և Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող՝ 9004 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Ռևազյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ և Նյու Դելի) գործուղման մնացած ծախսերը (գիշերավարձ և ճանապարհածախս) և Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղման 2019 թվականի ապրիլի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածի հետ կապված ծախսերի մի մասը (գիշերավարձ և օրապահիկ) կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություններ:


 

Արխիվ

2024

2023