Վարչապետի որոշումներ

2 Ապրիլի 2019, 332 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1287-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի N 782-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1287-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ս. Խաչատրյան» բառերը փոխարինել «Ա. Ավանեսյան» բառերով.
2) «Է. Բաղդասարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, կինոռեժիսոր, սցենարիստ, մշակութային գործիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերով:
 

Արխիվ

2024

2023