Վարչապետի որոշումներ

3 Ապրիլի 2019, 340 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 382-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 511-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 382-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.».
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Արա Սիմոնյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի գլխավոր մասնագետ Գրիգոր Հակոբյանին» բառերով.
4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023