Վարչապետի որոշումներ

3 Ապրիլի 2019, 341 - Ա

ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին 2019 թվականի ապրիլի 9-14-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն` «Գնումներ, ինտեգրում, կառավարում և թափանցիկություն» խորագրով 15-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բրուտյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բրուտյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023