Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2019, 358 - Ա

ԷԴԳԱՐ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին 2019 թվականի ապրիլի 22-ից 25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված՝ Աշխատանքի պաշտպանության հինգերորդ համառուսաստանյան շաբաթին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Էդգար Խուրշուդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Աշխատանքի միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023