Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2019, 364 - Ա

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 2019 թվականի ապրիլի 10-15-ը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2019 թվականի ապրիլի 8-15-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին և դրա շրջանակներում Մարդկային կապիտալի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Մհեր Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023