Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2019, 363 - Ա

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2019 թվականի ապրիլի 9-11-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` ԵՄ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» երկրորդ պլատֆորմի 19-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ավագ Ավանեսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավագ Ավանեսյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

 

Արխիվ

2024

2023