Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2019, 366 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի ապրիլի 10-11-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, ցուցահանդեսի ցուցանմուշների տեղափոխման, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը և Վահե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոնցերի հաշվին.
3) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գոռ Թումասյանինը և Արման Սադրակյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի ապրիլի 10-ին՝ Երևան-Ստրասբուրգ և ապրիլի 11-ին՝ Ստրասբուրգ - Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

 Հավելված
 

Արխիվ

2024

2023