Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2019, 365 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Մարդասիրական օգնության բեռն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացն իրականացնելու նպատակով 2019 թվականի ապրիլի 8-18-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Գիլան) գործուղել արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողների՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև «Nissan Patrol» մակնիշի 293 VV 01 պետհամարանիշի ավտոմեքենայի վառելիքաքսուկային միջոցների ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Տեղափոխումն ու ուղեկցումն իրականացնել «Kamaz» մակնիշի 278 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 281 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 280 VV 01 պետհամարանիշի, «Kamaz 53215» մակնիշի 282 VV 01 պետհամարանիշի, «Nissan Patrol» մակնիշի 293 VV 01 պետհամարանիշի ավտոմեքենաներով:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված անձանց՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հավելված

Արխիվ

2024

2023