Վարչապետի որոշումներ

9 Ապրիլի 2019, 377 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 740-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 3-րդ մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության.
2) այդ կապակցությամբ որոշման հավելվածի՝
ա. 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով,
«3) հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչություն:»,
բ. 34-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Արխիվ

2024

2023