Վարչապետի որոշումներ

10 Ապրիլի 2019, 387 - Ա

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՑ 17-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարգավորող մարմնի գործունեության դիտարկման ստուգողական առաքելության՝ 2019 թվականի հունիսի 10-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 468 000 դրամ (չորս հարյուր վաթսունութ հազար), կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացրած ծախսերի նախահաշվի։