Վարչապետի որոշումներ

10 Ապրիլի 2019, 391 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 28-րդ տարեկան ժողովին և «Կապակցելով տնտեսությունները հանուն ավելի կայուն տնտեսական աճի» խորագրով բիզնես համաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի մայիսի 6-10-ը Բոսնիա և Հերցեգովինա (Սարաևո) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բոսնիա և Հերցեգովինա (Սարաևո) գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տիգրան Ավինյանինը և Անետա Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ավագ Ավանեսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մարտին Գալստյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բոսնիա և Հերցեգովինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հավելված