Վարչապետի որոշումներ

15 Ապրիլի 2019, 403 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՎԱՆԻ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԻ ԳԵՐԱ-ՏԵՍՉԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Սևանի թերակղզու պետական ամառանոցի գերատեսչական առանձնատների պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարչական տարածքների պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ պահպանության ծառայություն):
3. Պահպանության ծառայության ղեկավարին՝ վերանայել և սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել տեղակայված պահակակետերի պաշտոնական փաստաթղթերը:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր աշխատողներին և բնակիչներին ծանոթացնել սույն որոշմանը:

Հավելված

Արխիվ

2024

2023