Վարչապետի որոշումներ

15 Ապրիլի 2019, 400 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Ոստիկանության օրվա առթիվ, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝

Գարիկ Նվերի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արտակ Վլադիմիրի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
- ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պարետային ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Վահան Մարտինի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
- ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի 1033 զորամաս հասարակական կարգի պահպանության 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Սևակ Արմենի ԲԱԴԻՐՅԱՆԻՆ
- ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Արմեն Արտաշեսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր

Արթուր Իշխանի ԳՆԴՈՅԱՆԻՆ
- ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր

Վռամ Գարեգնի ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՆ
- ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան
Գարեգին Մարզպետի ԱՎԱԳՅԱՆԻՆ
- ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ

 


 

Արխիվ

2024

2023