Վարչապետի որոշումներ

17 Ապրիլի 2019, 421 - Ա

ԱՅՍԵՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանին 2019 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 1-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Իսսիկ-Կուլ)` «Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառային տնտեսության հարցերով» համագումարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Այսեր Ղազարյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն (Իսսիկ-Կուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Այսեր Ղազարյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023