17 Ապրիլի 2019, 422 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1684-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1684-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1)  «Արթուր Հովհաննիսյան   - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Վիգեն Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Արմեն Փամբուխչյան  - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Գեղամ Վարդանյան     - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ» բառերով.
3) «Հովհաննես Հովհաննիսյան    - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Լուսինե Առաքելյան    - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով: