Վարչապետի որոշումներ

17 Ապրիլի 2019, 422 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1684-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1684-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Արթուր Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Վիգեն Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Արմեն Փամբուխչյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Գեղամ Վարդանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ» բառերով.
3) «Հովհաննես Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Լուսինե Առաքելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով:


 

Արխիվ

2024

2023