Վարչապետի որոշումներ

17 Ապրիլի 2019, 429 - Ա

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԻԳՈՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնակատար Մարիամ Գիգոյանին 2019 թվականի մայիսի 8-11-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)՝ Վենետիկի Բիենալե 58-րդ միջազգային արվեստի ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Նազենի Ղարիբյանի և Մարիամ Գիգոյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023