Վարչապետի որոշումներ

19 Ապրիլի 2019, 438 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Զորահավաքային նախապատրաստության բնագավառում պետության կառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացման նպատակով 2019 թվականի ապրիլի 19-21-ը Արցախի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել համապատասխան մարմնի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3.Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված

Արխիվ

2024

2023