Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2019, 447 - Ա

ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին 2019 թվականի ապրիլի 24-ից 28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Դալլաս)՝ «Երկիր իքս 2019» ցուցահանդես-կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
2. Գևորգ Լոռեցյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Դալլաս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականություններ կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գևորգ Լոռեցյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023