25 Ապրիլի 2019, 454 - Ա
ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանին 2019 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն (Լունդ)՝ «Ժողովրդավարության վիճակը երկաթե վարագույրների անկումից 30 տարի անց» խորագրով սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Աննա Վարդապետյանի՝ Շվեդիայի Թագավորություն (Լունդ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Աննա Վարդապետյանի՝ Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։