Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2019, 464 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 998-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 998-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «16. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող փոխվարչապետն է».
3) որոշման N 2 հավելվածի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «21. Հանձնաժողովի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչությանը»:

Հավելված
 

Արխիվ

2024

2023