Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2019, 463 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում`
1) «Ա. Մինասյան» բառերը փոխարինել «Տ. Խաչատրյան» բառերով.
2) «Հ. Այվազյան» բառերը փոխարինել «Ա. Ասոյան» բառերով.
3) «Ա. Ասատրյան- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածներում`
1) «Ա. Գրիգորյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար» բառերը փոխարինել «Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող» բառերով.
2) «Հ. Այվազյան» բառերը փոխարինել «Ա. Ասոյան» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում`
1) «Հ. Այվազյան» բառերը փոխարինել «Ա. Ասոյան» բառերով.
2) «Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Խաչիկյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում`
1) «Հ. Այվազյան» բառերը փոխարինել «Ա. Ասոյան» բառերով.
2) «Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով.
3) «Թ. Ավակյան - «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մարտիրոսյան - «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում`
1) «Հ. Ռոստոմյան» բառերը փոխարինել «Ֆ. Ցոլակյան» բառերով.
2) «Ա. Գրիգորյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար» բառերը փոխարինել «Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող» բառերով.
3) «Ա. Հակոբյան» բառերը փոխարինել «Հ. Արշակյան» բառերով.
4) «Հ. Այվազյան» բառերը փոխարինել «Ա. Ասոյան» բառերով.
5) «Ս. Քրմոյան» բառերը փոխարինել «Տ. Խաչիկյան» բառերով.
6) «Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերով.
7) «- Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Վ. Վերմիշյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ» բառերով.
8) «- Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Պետրոսյան - Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում`
1) «Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Գ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Հ. Այվազյան» բառերը փոխարինել «Ա. Ասոյան» բառերով.
3) «Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Խաչիկյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.
4) «Տ. Գասպարյան - ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ն. Սարգսյան - «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերով:

 

Արխիվ

2024

2023