Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2019, 485 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանին 2019 թվականի մայիսի 5-ից 7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի ղեկավար կոմիտեի (CDCPP) համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գալստյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023