Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2019, 490 - Ա

ԱՐՏԱՎԱԶԴ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Արտավազդ Նազարեթյանին 2019 թվականի մայիսի 15-ից 16-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ BIM–տեխնոլոգիաները և դրանց իրականացումը. շինարարության գնագոյացումը խորագրով VI Միջազգային գիտագործնական կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
2. Արտավազդ Նազարեթյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտավազդ Նազարեթյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023