Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2019, 500 - Ա

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՖՐԱՈՒՆՀՈՖԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Ֆրաունհոֆեր» հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների այցը 2019 թվականի մայիսի 1-ից 5-ը քաղաք Երևանում կազմակերպելու հետ կապված ծախսերը` 737500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023