Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2019, 525 - Ա

ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին 2019 թվականի մայիսի 17-20-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)՝ «Նորարարական Հայաստան» խորագրով հասարակական միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արևիկ Անափիոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արևիկ Անափիոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արևիկ Անափիոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023