Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2019, 520 - Ա

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի մայիսի 14-21-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես, Վաշինգտոն):
2. Արմեն Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (բացառությամբ Լոս Անջելեսում գիշերավարձի հետ կապված ծախսերի) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023