Վարչապետի որոշումներ

14 Մայիսի 2019, 535 - Ա

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին 2019 թվականի մայիսի 15-17-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Աստանայի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Գեղամ Վարդանյանի` Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գեղամ Վարդանյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023