Վարչապետի որոշումներ

14 Մայիսի 2019, 537 - Ա

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի օգնական Արթուր Գրիգորյանին 2019 թվականի մայիսի 14-16-ը գործուղել Իրաքի Հանրապետություն (Բաղդադ)՝ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տրանսպորտային փոխադրումների բնագավառում կայանալիք նիստին մասնակցելու նպատակով:
2. Արման Կարապետյանի և Արթուր Գրիգորյանի՝ Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Կարապետյանի և Արթուր Գրիգորյանի` Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023