Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2019, 544 - Ա

ԱԼԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին 2019 թվականի մայիսի 16-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Միասնական ձևերով տրված համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի` համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայանալիք հանդիպման համար:
2. Ալբերտ Բաբայանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ալբերտ Բաբայանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023