Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2019, 555 - Ա

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և Եվրասիական զարգացման բանկի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի մայիսի 27-29-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով մայիսի 29-ից հունիսի 1-ը Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) և Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Լուսինե Թումյանինը, Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Դավիթ Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ալբերտ Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն և Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հավելված

Արխիվ

2024

2023