Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2019, 557 - Ա

ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին 2019 թվականի մայիսի 20-24-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան երկաթուղային նորարարությունների համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Արզումանյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Արզումանյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023