Վարչապետի որոշումներ

21 Մայիսի 2019, 567 - Ա

ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին 2019 թվականի մայիսի 23-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապերի հաստատման և համագործակցության նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Չոբանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023