Վարչապետի որոշումներ

21 Մայիսի 2019, 569 - Ա

ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանին 2019 թվականի մայիսի 26-29-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում գործող «Բնապահպանության և կլիմայի փոփոխության հարցերով» պանելի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպական միության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրինա Ղափլանյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023