Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2019, 587 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Էլոյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Վ. Վերմիշյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)» բառերով.
2) «Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերով:

 

Արխիվ

2024

2023