Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2019, 589 - Ա

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՄԻԵԴ-ի Քարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպելու և ՄԻԵԴ-ի հետ փոխհարաբերություններին առնչվող մի շարք առանցքային հարցեր քննարկելու նպատակով՝ Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի հունիսի 16-19-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (ք. Ստրասբուրգ):
2. Եղիշե Կիրակոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (ք. Ստրասբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն (ք. Ստրասբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023