Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2019, 599 - Ա

ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին 2019 թվականի մայիսի 26-29-ը ներառյալ գործուղել Իտալիայի Հանրապետություն (ք. Միլան)՝ ներդրումային ծրագրերի շուրջ բանակցելու նպատակով:
2. Արսեն Գասպարյանի՝ Իտալիայի Հանրապետություն (ք. Միլան) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Իտալիայի Հանրապետություն (ք. Միլան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023