Վարչապետի որոշումներ

30 Մայիսի 2019, 640 - Ա

ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանին 2019 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)՝ ԵԱՏՄ անդամ երկրների տրանսպորտի պատասխանատու մարմինների ղեկավարների 1-ին խորհրդին մասնակցելու նպատակով:
2. Հակոբ Ճաղարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023