Վարչապետի որոշումներ

30 Մայիսի 2019, 639 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին 2019 թվականի հունիսի 5-7-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ «Մոնիթորինգ և գնահատում` բարձրացնելու խորհրդարանականների գործունեության արդյունավետությունը» թեմայով տարածաշրջանային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Հարությունյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հովհաննես Հարությունյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023