Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2019, 655 - Ա

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններն ու ուղիները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի՝ 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 4-ը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի օգնական Արթուր Գրիգորյանի՝ 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո և Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023