Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2019, 662 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 745-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և տեքստում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.
2) որոշման հավելվածում՝
ա. վերնագրում, 1-ին կետում, 4-րդ կետի 1-ին ենթակետում, 9-րդ կետի 1-ին ենթակետում, 11-րդ կետի 15-րդ ու 35-րդ ենթակետերում և 12-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «охраны природы» բառերը փոխարինել «окружающей среды» բառերով,
գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ministry of Nature Protection» բառերը փոխարինել «Ministry of Environment» բառերով,
դ. 4-րդ կետի 4-րդ ենթակետում «ministère de la Protection de la Nature» բառերը փոխարինել «Ministère de l'Environnement» բառերով։

 

Արխիվ

2024

2023