Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2019, 669 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 412-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման՝
1. տեքստից հանել «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը,
2. հավելվածի՝
1) վերնագրից հանել «ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ» բառերը.
2) առաջին և երկրորդ գլուխների վերնագրերից հանել «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը, իսկ 3-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած.
3) 1-ին և 5-րդ կետերում «առաջին փոխվարչապետը» բառերը փոխարինել «փոխվարչապետներից մեկը» բառերով, իսկ 6-րդ կետից հանել «առաջին» բառը:
 

Արխիվ

2024

2023